1) Oգտագործելով այս սալիկը կարող եք ղեկավարել մինչեւ 12 Վոլտ սնուցումով հաստատուն հոսանքի շարժիչներ։
2) Այս սալիկի 4 ելքերից յուրաքանչյուրին կարելի է միացնել մինչև 600մԱ հոսանք օգտագործող շարժիչներ։ L293D չիպը պատկանում է H-Bridge տիպին։
3) H-Bridge- ը էլեկտրական շղթա է, որը թույլ է տալիս բեռի վրա լարումը կիրառել ցանկացած բեռեռականությամբ:
4) Կարելի է միացնել 5 Վոլտ սնուցմամբ 2 «հոբբի» սերվո շարժիչ ու ներդրված բարձր ճշտության թայմերի շնորհիվ դրանք ղեկավարել առանց մեծ շեղումների։
5) Կարող է ղէեկավարել 4 հաստատուն հոսանքի, կամ 2 սերվո, կամ 2 քայլային շարժիչ։
- Մինչև 4 երկու ուղղությամբ պտտվող հաստատուն հոսանքի շարժիչ, դրանցից յուրաքանչյուրի արագությունը 8 բիտանոց քայլով անհատապես փոփոխելու հնարավորությամբ։
- Մինչև 2 քայլային շարժիչ (միաբևեռ կամ երկբևեռ), մեկ, կամ երկու փաթույթով, կամ մեջ առ մեջ ( interleaved ) քայլքով։
6) H-Կամուրջները․ Կամուրջներից յուրաքանչյուրը ապահովում է 600մԱ (1.2Ա առավելագույնը) հոսանք ջերմային պաշտպանվածությամբ․ Կարելի է վարել 4.5Վ-ից մինչև 12Վ սնուցմամբ հաստատուն հոսանքի շարժիչներ։
7) հողանցող դիմադրությունները շարժիչը պահում են անջատված վիճակում սնուցումը միացնելու ընթացքում։
8) Ունի վերագործարկման կոճակ։
9) 2 արտաքին սնուցման կցորդիչ տարբեր տիպի շարժիչները սնուցելու համար։
10) Փորձարկված է, համատեղելի է Mega, Diecimila & Duemilanove սալիկների հետ։