News

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնական ծրագիրը:

Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը և մաթեմաթիկային։

Մեր երիտասարդ ինժեներներին հնարավորություն է տրվում մշակելու, կառուցելու, փորձարկելու և բարելավելու իրենց իսկ ստեղծած լուծումներն անվտանգ և ուրախ միջավայրում՝ ընթացքում ձեռք բերելով նոր ընկերներ և միասին հիմնելով ստարտափներ։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ ծրագիրը արդեն տալիս է իր արդյունքները։ Ըստ Գրանթ Թորնթոն Քնսալթինգ ՓԲԸ-ի գնահատականի սաների

  • 84%-ը ընդունվել է ԲՈՒՀ
  • 39%-ը աշխատում է և սովորում
  • աշխատանք ունեցողների 45%-ը ներգրավված են ծրագրավորման մեջ, 29%-ը ներգրավված են ՏՏ ոլորտի այլ աշխատանքներում, իսկ մնացած մասը կատարում է ինժեներական և տեխնիկական աշխատանքներ
  • աշխատանք ունեցողների 12%-ը հիմնել են ստարտափներ
  • աշխատանք գտած կամ ստարտափ հիմնած աշխատակիցների աշխատավարձերը տատանվում են 50-ից 300 հազար ՀՀ դրամի սահմաններում, միջինում կազմելով 132,561 ՀՀ դրամ։

About Us

Symotec LLC

+374 93 109 544 (9:30 - 18:30)
+374 55 109 544 (9:30 - 18:30)
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Armenia, 0033,

H.Hakobyan St. 3, 315 room

Find us on Facebook

 
Premium Joomla Templates